երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բոլորս գոհ էինք երեկվա մեր վարքագծից. «Լույս» խմբակցությունում անակնկալի են եկել «Լուսավոր Հայաստանի» որոշումից

Բոլորս գոհ էինք երեկվա մեր վարքագծից. «Լույս» խմբակցությունում անակնկալի են եկել «Լուսավոր Հայաստանի» որոշումից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խնդիրն է Դավիթ Խաժակյանին թողնել Երևանի ավագանու «Լույս» դաշինքի կազմում, թե հետ է կանչել նրան ավագանու կազմից։ Այսօր Հանրապետություն կուսակցության գրասենյակում կազմակերպված ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ Երևանի ավագանու նիստից հետո խմբակցությունում եղել է հանդիպում, քննարկել են ավագանու նիստի արդյունքները ու բոլորն էլ գոհ են եղել իրենց ելույթներից, դրանց արձագանքներից, քննարկման արդյունքներից:

«Բոլորս գոհ էինք երեկվա մեր վարքագծից, թե հետո ինչ է փոխվել, չեմ կարող ասել: Դա «Լուսավոր Հայաստան» կուսակցության խնդիրն է», -հայտարարեց Խաչատրյանը:


Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար «Լուսավոր Հայաստանի» վարքագիծը անակնկալ է եղել և իրենց թույլ չեն տա միջամտել այդ կուսակցության քննարկումներին ու որոշումների կայացմանը:


Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բոլորին անսպասելի Լուսավոր Հայաստանի նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մտադիր են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից հետ կանչեն Դավիթ Խաժակյանին, իսկ ավելի ուշ տված ասուլիսում Մարուքյանը ընդգծել էր, որ «Լույսի» մյուս անդամների գործողությունները չեն բխում իրենց քաղաքականությունից:
Դեկտեմբերի 16-ին կայացած ավագանու նիստում «Լույսի» անդամներ Թեհմինա Վարդանյանը և ԱՆի Խաչատրյանը ծաղրել էին Երևանի քաղաքապետին ու հորդորել նրան «խայտառակ ժպիտով» չժպտալ:

  • Կիսվել: