չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բեն Քարդինը Բաքվին մեղադրել է հակաժողովրդավարական մարտավարությունների համար

Բեն Քարդինը Բաքվին մեղադրել է հակաժողովրդավարական մարտավարությունների համար

Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիրների ապօրինի ձերբակալությունները և անդրազգային բռնաճնշումների ենթադրյալ կիրառումը հակաժողովրդավարական մարտավարություն են:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության անդամ Գրեդի Վուգանի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի հիմնական նպատակը սփյուռքի շրջանում քննադատությունը կամ այլակարծությունը լռեցնելն է։

«Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի հետապնդումները, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի նախաշեմին լինի միջազգային հանրության մաս»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քարդինը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը նախատեսված է այս տարվա նոյեմբերին Բաքվում:

  • Կիսվել: