չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

Ադրբեջանի պետ​անվտանգության ծառայությունը շարունակում է անցյալ տարվանից առևանգված և ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ գործի շրջանակում քննվել է  Բաքվի առաջին ատյանի դատարանի՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երարաձգելու որոշման դեմ Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը, ըստ որի՝ ներկայացված բողոքը չի բավարարվել և կալանքը  երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է անփոփոխ։

Հիշեցնենք, որ Վարդանյանն անցած տարվա սեպտեմբերին Արցախից հեռանալու փորձի  ժամանակ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից՝ մեղադրվելով «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» (չակերտները` խմբ) համար:

 

  • Կիսվել: