Բաբլոյանի պաշտպանությունը ստանձնել է Արամ Վարդևանյանը
Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանությունը կստանձնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Վարդևանյանը։
PrineNews-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ նոր է ծանոթանում գործի նյութերին և չի կարող մեկնաբանություններ տալ։ «Մի քանի օրից»,- հավաստեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Բաբլոյանը որպես կասկածյալ է անցնում իշխանության յուրացման գործով, որում մեղադրվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա երեկ վիրահատական սեղանից ուղիղ կանչվել է հարցաքննության, որը տևել է մի քանի ժամ։
Բաբլոյանը իրեն ոչինչում մեղավոր չի ճանաչում․ «Միակ բանը ինչում ես մեղավոր եմ դա նա է, որ նպաստել եմ Փաշինյանի իշխանության գալուն։ Այ այդտեղ ես իրոք օրենք եմ խախտել»,- խոստովանել է նախկին խոսնակը, չմանրամասնելով ինչի մասին է խոսքը։