չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բա հա՞յ չեք, հելեք՝ ռուսական կողմին մի բան ասեք, մեր ու Բաքվի մեջ հավասարության նշան է դնում. Սիմոնյան

Բա հա՞յ չեք, հելեք՝ ռուսական կողմին մի բան ասեք, մեր ու Բաքվի մեջ հավասարության նշան է դնում. Սիմոնյան

Ընդդիմությունը հիմնականում մեղադրում է Կառավարությանը` տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Այս մասին, յսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023-ի կտարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, նշեց․

«Աննա Գրիգորյանը պաշտպանում է ՀԱՊԿ-ին, բա մեղադրելուց առաջ խի՞ չէիք ասել, որ դա ՀԱՊԿ տարածք է: Դուք պրոռուսական ընդդիմություն եք, գնացել եք, 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, բարոյականությունից եք խոսո՞ւմ: 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ ես փոխել, նենց որ, ով խսա-խոսա, դու ձեւ արա, որ չես լսում»:

«Էդ որ ՀԱՊԿ-ին պաշտպանում եք, տեսե՞լ եք ինչ է ասում ՀԱՊԿ-ը: ՌԴ ներկայացուցիչն ասում է՝ կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին այդ ագրեսիվ հռետորաբանությունը նվազեցնել: Դուք սաղ օրը մեզ մեղադրում եք հակառակի մեջ, վեր է կենում մեր ու Բաքվի միջեւ հավասարության նշան է դնում: Մեկդ վեր կացեք, հայ եք, ասեք՝ էս ի՞նչ ես ասում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: