չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցներին

ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին: Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին»,-գրել է Միրզոյանը:

  • Կիսվել: