չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ԱԺ-ն քվորում չապահովեց Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի համար

ԱԺ-ն քվորում չապահովեց Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի համար

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն անցկացնելու համար քվորում ապահովելու նպատակով հրավիրված նիստին ԱԺ-ը քվորում չապահովեց. գրանցվել էր 53 պատգամավոր:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Մեր գործընկերներին առաջարկում եմ 4 ժամվա ընթացքում գալ, գրանցվել, որպեսզի օրվա երկրորդ կեսից հետո ունենաք Կառավարության անդամների հետ հարցուպատասխան»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց կառավարություն–ԱԺ հարց ու պատասխանը կկայանա։ «Արդեն քվորում կա, կհանդիպեն 16;30–ին»,- ասաց նա։

  • Կիսվել: