ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագծին

 ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն դրական եզրակացություն տրվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։

Նախագիծը, որը հեղինակել ու ներկայացրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը, նախատեսում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից սահմանել 68 հազար դրամ։

Կարապետյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ մի քանի առաջարկություններ են ստացել պատգամավորներից, որոնք քննարկվել ու ընդունվել են:

  • Կիսվել: