ԱԺ բարեկամական խմբերի կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԱԺ բարեկամական խմբերի կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, Հայաստան-Իրան բարեկամական խմբում ՔՊ-ական Մարիա Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Դավիթ Դանիելյանը,
Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցությունից Նարեկ Բաբայանը,
Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբում Անուշ Բեղլոյանին (նա 2022-ի մայիսից ԱԺ պատգամավոր չէ) կփոխարինի նույն խմբակցությունից Վիլեն Գաբրիելյանը:
Մեկ այլ որոշմամբ Հայաստանի ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովում ներառվել է ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը: