ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսպիսի բարդ ինքնասպանություն մեկ էլ Քոչարյանի ժամանակներում է եղել․ Ստյոպա Սաֆարյան

Այսպիսի բարդ ինքնասպանություն մեկ էլ Քոչարյանի ժամանակներում է եղել․ Ստյոպա Սաֆարյան

Այսպիսի բարդ ինքնասպանություն մեկ էլ Քոչարյանի ժամանակներում են եղել, երբ զոհերն իրենց վրա մի քանի անգամ կրակել էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր գարռումներում նշել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: 

«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»,- գրել է Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը։

  • Կիսվել: