չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այսօր մե՛նք ենք գրում մեր պատմությունը. Փաշինյան

Այսօր մե՛նք ենք գրում մեր պատմությունը. Փաշինյան

Խորհրդային Միության շրջանում հայ ժողովրդի պատմությունը եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր՝ ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրել: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, իսկ այսօր մենք ենք գրում մեր պատմությունը»:

«Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններն են գրել: Ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք և գրենք, ստեղծենք մեր պատմությունը: Հենց այսօր այս դահլիճում այս պատմությունը ստեղծվում է, կերտվում է»,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: