շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք, բայց կան խանգարող քաղաքականություն վարողներ. Հաջիև

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք, բայց կան խանգարող քաղաքականություն վարողներ. Հաջիև

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք, բայց, ցավոք, կան դրան խանգարող քաղաքականություն վարողներ:Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը՝ չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ Հաջիևի՝ մինչ այդ իրադրությանը հասնելը, Ադրբեջանը ստիպված էր օգտվել ՛՛ինքնապաշտպանության իր իրավունքից և վերականգնել իր ՛՛տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՛՛՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՛՛:

՛՛Մենք ապահովել ենք խաղաղություն և անվտանգություն։ Այժմ երկու երկրներն ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ: Վերջին կես տարին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների պատմության ամենահանգիստ ժամանակաշրջաններից է՛՛,-ընդգծել է Ալիևի օգնականը:

՛՛Մենք [Ադրբեջանը և Հայաստանը] լավ առաջ ենք շարժվում այն հարցում, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն ընկած է Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ այդ տարածաշրջանը մե՛զ է պատկանում: Այն ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Փարիզում, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրների միջև՛՛,-ասել է նա։

Հաջիևի կարծիքով՝ Բաքուն և Երևանը ՛՛պետք է շրջեն առճակատման էջը և առաջ շարժվեն, ինչպես նաև ամրապնդեն խաղաղության պայմանագրի պատասխանատվությունը՛՛:

՛՛Հնարավոր է, որ դա երկարատև գործընթաց լինի: Ադրբեջանի տեսլականը Հարավային Կովկասը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածելն է՛՛,-ասել է Հաջիևը:

՛՛Մենք պատրաստել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, ձևակերպել ենք խաղաղության 5 հիմնարար սկզբունքներ: Մենք տեսնում ենք, որ առաջ ենք շարժվում, բայց, ցավոք, կան այնպիսիք, որոնք որոշակի քաղաքականություն են վարում, որը բացասաբար է ազդում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա՛՛,-ասել է Հաջիևը:

՛՛Օրինակ, կան երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, որոնք մի կողմից ռազմականացնում են Հայաստանը, մյուս կողմից՝ խոսում խաղաղության մասին: Ակնհայտ է, որ դա չի կարող օգտակար լինել խաղաղ գործընթացի համար, քանի որ այդ երկրները դադարում են անկողմնակալ կողմ լինել՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: