ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Այս իշխանությունը ի՞նչ պարտավորություններ ունի Սերժ Սարգսյանի առաջ․ Գեւորգ Պետրոսյան

Այս իշխանությունը ի՞նչ պարտավորություններ ունի Սերժ Սարգսյանի առաջ․ Գեւորգ Պետրոսյան

Ես հեղափոխությունը թավշյա չեմ անվանում, որովհետեւ ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պիտի իրար հարգող, իրար գնահատող հասարակություն ունենանք, բայց այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է, ես չգիտեմ իրենց փոխադարձ պարտավորությունները։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ պատգամավորը նշեց.

«Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունը որքանով է պարտք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ այսօր իշխանություն են, թե ինչքանով ունեն պարտավորություններ Սերժ Սարգսյանի առաջ։ Ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն»:

Պետրոսյանը, խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի վերաբերյալ, ընդգծեց, որ ելույթի ժամանակ հնչեցին երկրի իրավական անվտանգության խնդիրները, որը, բնական է, չէր կարող «ներկայիս իշխանության քիմքին հաճելի լինել»։

«Սակայն ես չեմ կարող պնդել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործի հարուցումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով, դա չի բացառվում, բայց նաեւ այդպիսի պնդման համար պետք է իրազեկված լինես, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»,- հավելեց պատգամավորը:

 

 

  • Կիսվել: