կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս իշխանությունը դասական առումով Ադրբեջանի խամաճիկն է. Արթուր Խաչատրյան

Այս իշխանությունը դասական առումով Ադրբեջանի խամաճիկն է. Արթուր Խաչատրյան

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանությունը դասական առումով Ադրբեջանի խամաճիկն է, և անում է բացարձակապես այն, ինչ Ադրբեջանն իրենից պահանջում է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իշխանության՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության առաջարկի մասին:

«Ադրբեջանի պահանջները կատարում են, ժողովրդին էլ վախեցնում, ասում պատերազմ կլինի: Մինչև Փաշինյանի պաշտոնավարումը հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել, ու մեղավորը ոչ թե ագրեսիվ միջավայրն է, այլ իր վարած քաղաքականությունը»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանի խոսքով, եթե իշխանությունը խոսում է անհրաժեշտ երկկողմ երաշխիքների մասին, որ հետագայում նոր կոնֆլիկտ չի բռնկվի, ապա փոփոխությունները պետք է հայելային լինեին, սակայն այդ պահանջը Նիկոլ Փաշինյանը վախեցավ ներկայացնել Իլհամ Ալիևին, վերջինս էլ միակողմանի զիջումների մասին միայն խոսեց:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 1-ին, մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նիկոլ Փաշինյանն ասել է , որ Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է խաղաղության  հասնելու ճանապարհին:

  • Կիսվել: