կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս դահլիճում իրավական գործընթաց չկա, այստեղ կա քաղաքական գործընթաց. Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մասին

Այս դահլիճում իրավական գործընթաց չկա, այստեղ կա քաղաքական գործընթաց. Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մասին

Այս դահլիճում իրավական գործընթաց չկա, այստեղ կա քաղաքական գործընթաց. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես վստահ եմ, որ այսօր էլ լրջագույն միջնորդություններ են ներկայացվելու, Արմեն Աշոտյանի փաստաբանները խափանման միջոց փոխելու լրջագուն փաստարկներ են ներկայացնելու, և ես հիմա չեմ ուզում դիմել Նիկոլ Փաշինայնին, որովհետև իրեն դիմելն անիմաստ է։ Ուզում եմ դիմել դատավորին. մի՛ եղեք այն դատավորներից, որոնց մասին Նիկոլն ասում էր․ «Բայց կա՞ այս երկրում մի դատավոր, որ իմ հրահանգը չկատարի»։ Ցո՛ւյց տվեք, որ, այո՛, Դուք կարող եք «չկզել», չիջնել քաղաքական հրահանգների տակ», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Աշոտյանը Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հավելենք, որ Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։

  • Կիսվել: