չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Այս ամենից հետո նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը կամ «Զանգեզուրի միջանցքը». Իհարկե չենք կարող.ՔՊ-ական

Այս ամենից հետո նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը կամ «Զանգեզուրի միջանցքը». Իհարկե չենք կարող.ՔՊ-ական

Ադրբեջանցիներն ամբողջ աշխարհի առաջ սուտ են խոսում. Ալիեւը խոսք տվեց, թե գնալու է Գրենադա, խաբեց, ասաց՝ գնալու է Բրյուսել, խաբեց, հետո կանգնեց, ասեց՝ եկեք գնանք Մոսկվա, այնտեղ կնքենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է ստախոսի հետ էլ ստախոսի պես խոսես:

«Բայց չէ՞ որ մենք ունենք Ռուսաստանի հետ համաձայնություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի ժողովրդի խաղաղության, անվտանգության երաշխավորը, ի՞նչ կատարվեց: Նույնիսկ մեր ձեռքին որոշ տարածքներ կային, որոնք մենք լքեցինք, տվեցինք առանց մի փամփուշտ կրակելու, որովհետեւ հավատացինք մեր դաշնակից ՌԴ խոսքերին, որ իրենք անվտանգության երաշխավորն են լինելու Արցախում: Եվ ի՞նչ ունեցանք, ունեցանք Արցախի կորուստը: Մենք հիմա նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը կամ «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե չենք կարող: Եթե մենք նորից Մոսկվայում ենք կնքում խաղաղության պայմանագիր, ի՞նչ երաշխիք ունենք, որ մեր անվտանգությունը չի լինի այնպես, ինչպես եղավ Արցախինը»,-ասաց նա:

  • Կիսվել: