երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այո՛, կար այդպիսի մարդ, ով և՛ ինձ հետ էր շփվում, և՛ Փաշինյանի հետ էր շփվում․ Թող Փաշինյանը հիշի՝ ի՞նչ էր այդ մարդուն ասում 2019 թվականի վերջին և 2020-ի սկզբին. Սերժ Սարգսյան

Այո՛, կար այդպիսի մարդ, ով և՛ ինձ հետ էր շփվում, և՛ Փաշինյանի հետ էր շփվում․ Թող Փաշինյանը հիշի՝ ի՞նչ էր այդ մարդուն ասում 2019 թվականի վերջին և 2020-ի սկզբին. Սերժ Սարգսյան

Սպասվող արհավիրքի մասին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ զգուշացումներ են եղել, դրանցից մեկն էլ եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում Քովիդը «խեղդում էր» արաղով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նա բառացի ասաց՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք զգուշացրել, եթե չենք ասել, այդ բառերը որտեղի՞ց էին։ Ինչ վերաբերում է նրա ասածին, որ կար մարդ, ով և՛ ինձ հետ էր շփվում, և՛ իր հետ էր շփվում, այո՛, կար այդպիսի մարդ, բայց ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Չեմ ուզում ուղղակի անունը տալ։ Ուղղակի թող ինքը հիշի՝ այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի սկզբին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց բանից պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել է, որ նրանց թիկունքից հարվածի։ Ու հարվածեց թիկունքից։ Անձամբ ես, երբ  2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս անցկացրեցի, ասացի, որ արդեն ռազմական գործողությունները մոտենում են։ Զգուշացումները պոզով-պոչո՞վ են լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: