Ավինյանը փնտրում է «Այո»-ի շտաբի լոգոյի բնօրինակի հեղինակին
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Այո»-ի շտաբի հայտարարած մրցույթում հաղթել է մի լոգո, որը գրագողություն է եղել։ Նախկինում՝ 90-ականներին ևս այս շրիֆտով ու տեսքով «Այո» լոգո է եղել, որը հայտնաբերել են ֆեյսբուքյան օգտատերերը։
Նշենք, որ տվյալ լոգոյի համար 3 մլն դրամ է հատկացվել։