կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը

Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ:

«Քննարկել ենք առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: