երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշոտյանը հերքում է ԱԱԾ-ի կողմից հաղորդված տեղեկությունը

Աշոտյանը հերքում է ԱԱԾ-ի կողմից հաղորդված տեղեկությունը

Նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։

Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի և իր կուսակցության վարկանիշի առնվազն 25%-ով անկում 2018թ. մայիսից մինչ այժմ:
 

Այնուամենայնիվ, նույնսիկ այդ հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի հատված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին և բացասական արտահայտվել իշխանության հասցեին։

ԱԱԾ-ին կխնդրեմ զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից եւ առավել օպերատիվ անդրադառնալ, օրինակ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից օրերս հրապարակած անհեթեթություններին»,- գրել է նա։

  • Կիսվել: