ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու. Աշոտյանը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումը

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու. Աշոտյանը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումը

Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դատապարտելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումը։

Գրառումը՝ ստորև․ «Խստորեն դատապարտում եմ "ԺՈՂՈՎՈՒՐԴ" օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները: Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար: Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու: Իմ զորակցությունն եմ հայտնում ԺՈՂՈՎՈՒՐԴ օրաթերթի ողջ խմբագրակազմին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան թերթի լրագրողը աշխատանքիգնալիս բացել է դուռը և տեսել՝ խմբագրությունում խառնաշփոթ իրավիճակ. Թղթերը, իրերը ամենուր թափված, խմբագրի աշխատասենյակը ամբողջությամ խառնված վիճակում:

  • Կիսվել: