երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների»:

  • Կիսվել: