երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա, եթե հրավեր լինի

Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա, եթե հրավեր լինի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա Հայրենական մեծ պատերազմի հաղաթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու, եթե հրավեր լինի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ինքը՝ Արմեն Սարգսյանը։

«Անպայման կգամ, եթե հրավիրեն։ Սա մեծ հաղթանակի օրն է, և այս հաղթանակը կարևոր է մեզ՝ բոլորս  համար․ և՛ Ռուսաստանի, և՛ ռուսների, և՛ հայերի, և՛ ուկրաինացիների, և՛ ուզբեկների, և՛ այլ ազգերի։ Դա մեր հաղթանակն էր, Հայաստանում ամեն ընտանիք իր ներդրումն է ունեցել, և ողջ հայ ժողովուրդը, այդ թվում և հայկական սփյուռքը եղել է դրա մասնիկը, այդ պատճառով էլ Մեծ Հաղթանակի 75-ամյակին  ուրախ կլինեմ գտնվել Մոսկվայում»,- ասել  է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում, որտեղ որպես պատվավոր հյուր մասնակցում էր «Դոհա ֆորում»-ին։

  • Կիսվել: