հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախագահը դեսպաններ է նշանակել

Նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):

Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

Միևնույն ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վահրամ Կաժոյանը նշանակվել է Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 
 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
 
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասվում է նախագահի հրամանագրում:
 
Ավելի վաղ հայտնել էինք` Վահրամ Կաժոյանը Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել:
 
Կաժոյանը նաև նշանակվել էր Կամբոջայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

  • Կիսվել: