շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը չի մասնակցել ԱԽ համատեղ նիստին՝ վատառողջ լինելու պատճառով

Արմեն Սարգսյանը չի մասնակցել ԱԽ համատեղ նիստին՝ վատառողջ լինելու պատճառով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում այսօր տեղի է ունենեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել նիստին, սակայն ի տարբերություն նախորդ անգամվա՝ պատճաշ հրավեր եղել է:

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, մասնավորապես, նշել է.

«Հրավեր եղել է, սակայն վատառողջ լինելու պատճառով նախագահը չի կարողացել ներկա գտնվել նիստին: Արդեն մի քանի օր է վատառողջ է: Երեկ էլ չկարողացավ մասնակցել նախագահականում տեղի ունեցած համերգին: Լուրջ բան չկա, պարզապես մրսած է»:

  • Կիսվել: