կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործում սխալ է. Լավրով

Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործում սխալ է. Լավրով

Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործում սխալ է, և փորձում է նրանց "գայթակղել՛՛ դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

՛՛Անձամբ [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր է խաղացել այն բանում, թե ինչպես է հաջողվել կանգնեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, եւ այն բանում, թե ինչպես են համաձայնեցվել հայ-ադրբեջանա-ռուսական բարձր մակարդակի մի քանի եռակողմ փաստաթղթեր, որոնցում սահմանվել են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ սահմանազատման, առեւտրային եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը՛՛,-նշել է նա:

՛՛Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, թե ինչպես արդեն այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո արեւմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ կերպ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, եւ նրանք սկսեցին հայերին, ադրբեջանցիներին հրապուրել մեկ Բրյուսել, մեկ Փարիզ, մեկ Վաշինգտոն, մեկ Պրահա՛՛,-հավելել է նախարարը:

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հենց Պրահայում 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում:

՛՛Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ինչպես այն ժամանակ կոչվում էր Ղարաբաղ, Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Մեզ համար սա անակնկալ էր, որովհետև մինչ այդ քննարկվել էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն՛՛,-ասել Է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: