Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման գործում սխալ է. Լավրով
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Վերջերս մենք տեսանք, թե ինչպես այս պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ տեղ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել այս ուղղությամբ, և նրանք սկսեցին հրապուրել հայերին և ադրբեջանցիներին Բրյուսել, հետո Փարիզ, ապա Վաշինգտոն, ապա Պրահա»,-հավելել է նախարարը:
Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է:
«Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»,- ասել է նա: