հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախյան հարցում Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությունը հօգուտ հայկական կողմի էր․ իրանական լրատվամիջոց

Արցախյան հարցում Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությունը հօգուտ հայկական կողմի էր․ իրանական լրատվամիջոց

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված Արցախի հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարության մասին։ 

Նա, մասնավորապես, գրել է.

«Իրանական պետական «Շաբաքե-յե խաբար» («Լրատվական ցանց») բազմամիլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքով իրանցի փորձագետը խոսեց Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարության մասին։

Ըստ նրա՝ այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին և ստեղծել պանթյուրքական շղթա»։

 

  • Կիսվել: