երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախյան բանակցությունների հարցում մեղավորը լինելու ես բացառապես դու․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Արցախյան բանակցությունների հարցում մեղավորը լինելու ես բացառապես դու․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը» որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնացնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում:

Ասեմ, իմանաս: Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը: Քո կողմից տանուլ տված դիվանագիտությանը ՀԴՄ չի խփվելու, դրան չի հասնի:

Բելառուսի նախագահը բացահայտել էր, թե Սերժ Սարգսյանը ինչին և ում է ասել՝ ՈՉ:

ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը, քանզի իր բոլոր լրացուցիչ թերություններով հանդերձ, իրական մեղավորը կաս ու լինելու ես բացառապես դու:

Ուստի երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությոնների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է:

Ինչքան շուտ գիտակցես, խիզախություն ունենաս և ընդունես, որ մենակով ի վիճակի չես, սխալական ես ու անտաղանդ, այդքանով շանս կունենաս նվազեցնելու քո պոռոտախոսության ու հանցավոր ինքնահավանության քայքայիչ և կործանարար ազդեցությունը երկու հայկական պետությունների վրա:

  • Կիսվել: