երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հյուրերը և Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել և շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեսպանության ճանաչման գործընթացին:

  • Կիսվել: