երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անտրամաբանական կլիներ մերժելը. Փաշինյանը՝ աղբատար մեքենաների նվիրատվության մասին

Անտրամաբանական կլիներ մերժելը. Փաշինյանը՝ աղբատար մեքենաների նվիրատվության մասին

ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում Կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացակարգը: Պատգամավորները հետաքրքրվեցին Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատար մեքենաների վերաբերյալ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք մտահոգվելու տեղ կա։

«Թե կա այստեղ կոռուպցիոն ռիսկ, նշեմ, որ վերջին օրերս, որ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվության թեման, տեղեկություններ պահանջեցի, և պարզվեց, որ նվիրատվությունից առաջ էլ, հետո էլ ինչ է տեղի ունեցել․ մի սեփականաշնորհված մանկապարտեզ հետ է վերցրել և տվել է համայնքին, նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ քաղաքապետարանը խոշոր տուգանք է գրել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ երբ առաջարկվում է աջակցել հաղթահարել քաղքում տիրող աղբի հետ կապված աղետը, անտրամաբանական կլինի, որ որևէ օգնության մերժվի։

  • Կիսվել: