երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անպարտաճանաչ պարտապանների վարքագծի հետևանքով են նաև վարկերի տոկոսները այդքան բարձր. Թանդիլյան

Անպարտաճանաչ պարտապանների վարքագծի հետևանքով են նաև վարկերի տոկոսները այդքան բարձր. Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում հարց բարձրացրեց, թե երբ է վերջին անգամ Կենտրոնական բանկը կատարել օրենքի պահանջը և հրապարակել անպարտաճանաչ պարտապանների ցանկը:

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկը, ըստ որի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Փաստացի հիմա այդ դրույթը շարունակում է ուժի մեջ մտնել և ես այստեղից հորդորում և պահանջում եմ կատարեք օրենքի պահանջը և հրապարակեք սեպտեմբերի 30-ի դրությամբ անպարտաճանաչ պարտապանների ցանկը: Պատասխանեք նաև իմ հարցին, թե ինչ եք կարծում իմ շանսերը որքան են դատարանում շահելու, եթե ես դատի տամ և Կենտրոնական բանկից պահանջեմ այդ ցանկը հրապարակվի, և ինչ պատիժ կկրի Կենտրոնական բանկը, որ օրենքի այդ դրույթը չիրականացնի»,-ասաց նա:

  • Կիսվել: