երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աննա Նաղդալյանը հերքեց Մամեդյարովի խոսքերը

Աննա Նաղդալյանը հերքեց Մամեդյարովի խոսքերը

Մենք բազմիցս նշել ենք, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ Նաղդալյանը նշեց, որ կողմերը վերջին հանդիպմանը պայմանավորվել են 2020 թվականի սկզբին շարունակել աշխատանքները։

«Իսկ հանդիպման մասին հայտարարվում է միաժամանակ, երբ բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են լինում: Ներկայումս մանրամասները գտնվում են քննարկման փուլում»:

Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։

Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է․

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ռազմավարական համբերություն: Մենք միշտ խոսում ենք խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա։ Հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: «Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է` փուլային: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»:

  • Կիսվել: