երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անբարոյական եմ համարում. Հրաչյա Հակոբյանը՝ Արմեն Աշոտյանի հարցազրույցի մասին

Անբարոյական եմ համարում. Հրաչյա Հակոբյանը՝ Արմեն Աշոտյանի հարցազրույցի մասին

Անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքն սկսում է նրանից, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը, եւ ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»,-ասաց «Հալոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կլրագրողներին տված հարցազրույցին:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից, քանի որ կարծում է` նման առիթները նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:

  • Կիսվել: