կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ֆրանկ Փալոն

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:

«Եկող շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, մանավանդ, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջում իրականացնել»,-ասել է Ֆրանկ Փալոնը:

Նշենք, որ ըստ Ամերիկայի հայկական համագումարի տեղեկությունների` բանաձևի աջակիցների թիվն ավելանում է: Ավելի վաղ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: