ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում. Պետդեպի խոսանկ
ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շատ հստակ հասկացրել է, որ այդ հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ է:
«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ հասկացրել է, որ նրանց միջև պետք է երկխոսություն լինի: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու գործում և շարունակելու ենք դա անել»,-նշել է Միլլերը: