չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
ԱՄՆ-ում բանաձևն ընդունեցին, քանի որ խիստ զայրացած էին Էրդողանի վրա. Պոզներ

ԱՄՆ-ում բանաձևն ընդունեցին, քանի որ խիստ զայրացած էին Էրդողանի վրա. Պոզներ

Հայտնի հաղորդավար, լրագրող Վլադիմիր Պոզները խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իրենից քաղաքական խաղ է ներկայացնում:

Պոզներն ասել է. «Նրանք բանաձևը ընդունեցին, քանի որ խիստ զայրացած են Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա, ով Ռուսաստանից C-400 համակարգեր է գնել և հարված էր հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին: Սրանք քաղաքական խաղեր են: Իրականում նրանց համար ամեն ինչ միևնույնն է»:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ Սենատում մեկ այլ հայամետ բանաձևի վրա վետո դնելը ևս տեղավորվում է քաղաքական խաղերի տրամաբանության մեջ:

  • Կիսվել: