երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձևով․ Վլադիմիր Կարապետյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձևով․ Վլադիմիր Կարապետյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր ասել է զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,-ասել է նա։

Իր կատարած աշխատանքի հետ կապված դժգոհություններ եղե՞լ են՝ հարցին ի պատասխան, Կարապետյանն ասաց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանելուց, քանի որ հարցը կոռեկտ չի համարում։ 

Հարցին՝ պոզիտիվ  տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանել է․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ աշխատել եմ փայլուն թիմի հետ, եւ սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձեւով»։

  • Կիսվել: