երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Ալիևը իր նախընտրական ծրագրում ներառել է նաև Հայաստանի հետ խաղաղության կնքումը

Ալիևը իր նախընտրական ծրագրում ներառել է նաև Հայաստանի հետ խաղաղության կնքումը

Ադրբեջանում ընթանում է փետրվարի 7-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որտեղ ուշագրավ են արտաքին քաղաքականության՝ 2024-2031թթ․ նպատակները: Ներկայացնում ենք արտաքին քաղաքականության բնագավառում Ալիևի խոստումները, որոնց շարքում ուշագրավ է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնպես էլ միջանցքային տրամաբանության բացակայությունը։

Դրանք են.

* Ազգային շահերի և միջազգային իրավունքի վրա հիմնված անկախ և սկզբունքային արտաքին քաղաքականության շարունակություն,

* Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում,

* Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և այն զարգացման տարածաշրջան դարձնելու ջանքերի շարունակություն,

* Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորում,

* Հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում,

* Ադրբեջանի պաշտպանությունը աշխարհաքաղաքական և հիբրիդային սպառնալիքներից,

* Միջազգային հարաբերություններում Ադրբեջանի դերի հետագա ամրապնդում, միջազգային անվտանգության ճարտարապետության ձևավորում և գլոբալ խնդիրների լուծում,

* Թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության հետ կապերի հետագա ամրապնդում,

* Ռազմավարական գործընկերների և դաշնակիցների թվի ավելացում,

* Կանաչ էներգիայի ծրագրի խթանում՝ ավելացնելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի օգտագործումը և, հետագայում, նպաստելով կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին,

* Ադրբեջանի, որպես տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի, դերի հետագա ուժեղացում։

  • Կիսվել: