երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Այս լուրն ապշահար արեց: Այս մասին այսօր Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին։

«Լուրը նոր է, խորը մեկնաբանություններ չեմ կարող անել: Այդ մասին տեղեկացել եմ մամուլից»,- ասավ Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահն իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանի հարազատներին.

«Չգիտեմ ինչ ասեմ: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք մանրամասները: Ապշած եմ… չգիտեմ … ինքնասպանությունը, սպանությունը տարբեր մեկնաբանությունների, հետևությունների առիթ են: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կասի նախաքննող մարմինը»:

Սիմոնյանը հավելեց նաև․

«Սա ցավալի արձագանք է: Կարծում եմ, որ հետևություններ պետք է անենք: Ինձ մեկ մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է, ու մենք դրա հետ առնչություն չունենք: Ցավում եմ, որ դա կյանքեր է արժանանում: Խոսքը հուզական, էմոցիոնալ, մարդկային բանի մասին է: Սա իմ առաջին տպավորությունն է»։

  • Կիսվել: