երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ալեն Սիմոնյան - Էդմոն Մարուքյան բանավեճը շարունակվում է

Ալեն Սիմոնյան - Էդմոն Մարուքյան բանավեճը շարունակվում է

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայանն անդրադարձել է իմքայլական Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հնչեցրած այն մտքին, թե  Սերժ Սարգսյանի օրոք Մարուքյանը «հերոսությունների» է արել։

«Երբևէ չսպասեք, թե ես կարձագանքեմ այն մարդուն, որի միակ առաքելությունը քաղաքական ղեկավարի կեղտոտ հանձնարարություններն իրականացնելն է։ Երբեք չեմ արձագանքի այն մարդուն, որին նույնիսկ իր քաղաքական թիմում լուրջ չեն վերաբերվում»,- մասնավորապես, գրել է Մարուքյանը։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին պատասխանել է Մարուքյանին պատասխան գրառմամբ․

«Երբեք չես կարող արձագանքել, որովհետև ասելիք չունես, երբեք չես կարող արձագանքել` ուղեղի սրություն չունես, չես արձագանքի, որովհետև այդքան ազատ չես, չես կարող արձագանքել, քանզի քեզ արդեն հիմա է շատ ծանր, երբեք չես կարող արձագանքել, որովհետև դու իմ քաղաքական թիմի կեսի կեսի ոչ դուխն ունես, ոչ` ազնվությունը:

Ուստի լռիր, բալքիմ մոռանանք, անցնի, գնա»։

 

  • Կիսվել: