երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԱԽ քարտուղարը Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ եղած անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ եղած անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը ղեկավարում էր բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: