երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ահաբեկչության հետ առնչվող ցանկացած թեկուզ  ֆեյք պետք է ԱԱԾ-ի տեսադաշտից դուրս չմնա. Քոչարյան

Ահաբեկչության հետ առնչվող ցանկացած թեկուզ ֆեյք պետք է ԱԱԾ-ի տեսադաշտից դուրս չմնա. Քոչարյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով որոշ քննչական գործառույթների փոխանցումը ՀՀ Ոստիկանությանը կասկածի տակ չի դնի Քննչական կոմիտեի գոյությունը:

Նա լրագրողների հետ զրույցում ասել է. «Չեմ կարծում, քանի որ մի փոքր սեգմենտի մասին է խոսքը գնում: Եթե նայենք այսօրվա գործառույթները, ապա հետաքննական  մարմինը, ըստ էության իրականացնում է  այդպիսի գործողություն, նյութերը պատրաստում է եւ տալիս է քննչական կոմիտեին: Էստեղ մի փոքր կարող է նրա գործողությունների շրջանակը ավելացվի կամ չավելացվի»:

Ըստ Քոչարյանի՝ առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունենալու, այսինքն՝ ոստիկանությունը դիտարկվելու է որպես Կառավարության մաս, ոչ թե վարչապետին ենթակա մաս: «Դա արդեն էապես փոխում է  նրա տեղը կառավարման համակարգում»,-նշել է նա:

Քոչարյանը նաեւ նշել է, որ ինքը կողմ է, որ Ոստիկանությունը վերածվի Ներքին գործերի նախարարության:

Նա անդրադարձել է նաեւ ԱԱԾ վերջին հաղորդագրությանը՝ կապված Ֆեյսբուքում ահաբեկչության կոչեր տարածելու համար քրգործ հարուցելու հետ: «Ահաբեկչության հետ առնչվող ցանկացած հայտարարություն,  ցանկացած թեկուզ ֆեյք պետք է Ազգային անվտանգության մարմինների տեսադաշտից դուրս չմնա, դա միարժեք է, որովհետեւ մենք այն երկիրն ենք, որտեղ Հոկտեմբերի 27-ենք տեսել»,-ասել է Քոչարյանը:

  • Կիսվել: