ԱԳՆ փոխնախարարը հանդիպել է մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների դիվանագետների հետ
ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ-Զաաբիի (Mohamed AlZaabi), Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի (Bahaa El Din Bahgat Dessouki), Լիբանանի դեսպան Մայա Դաղերի (Maya Dagher), Իրաքի դեսպանության երրորդ քարտուղար Դալյա Ահմեդի (Dalya Ahmed) և Սիրիայի դեսպանության հյուպատոս Բաշար Սաֆիեի (Bashar Safie) հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Որպես նոր հեռանկարային ուղղություններ` Միջին Արևելքի արաբական երկրների դեսպաններին ներկայացվեցին հայաստանյան բուհերի օտարերկրյա ուսանողների ընդունելության հնարավորությունները և բարձրագույն կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն արաբական երկրների համալսարանների հետ: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի մարզերի արտադրանքի արտահանման ու զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: