հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աղաջանյանը Սանասարյանին առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին

Աղաջանյանը Սանասարյանին առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ՊՎԾ լիազորությունները դադարեցրած ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ պետական որևէ պաշտոնյայի կողմից կոռուպցիոն գործարքներ են կատարվել, ապա նա կարող է դիմել իրավապահ մարմիններին:

«Առաջարկում եմ պարոն Սանասարյանին դիմել իրավապահ մարմիններին, եթե կարծում է,որ կոռուպցիոն գործարքներ են կատարվել որեւէ պետական պաշտոնյայի կողմից։ Այսօրվա Հայաստանում որեւէ մեկը, որեւէ պաշտոնյա ինդուլգենցիա չունի օրենքի նկատմամբ՝ որեւէ ոտնձգության տեսանկյունից»,-ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: