չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է․ Փաշինյան

Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է․ Փաշինյան

Առաջին տպավորությունը այն է, որ, ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օրերս արված հայտարարություններին:

«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում են դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, որ կա Հյուսիս- Հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք եւ կոնկրետ օրինակներ են բերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաներ նկատմամբ:

Մենք դրան արձագանքում են հետեւյալ կերպ՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամարել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: