երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել կողմերի միջեւ հավասարության կեղծ զգացողություն ձեւավորելու նպատակով իր կողմից գործ է հարուցել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ադրբեջանի համար դժվարություն է այն, որ չունի տեսանյութեր՝ ռասսայական վայրագությունների, որ կարողանա հիմնավորել իր պնդումները, կամ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ինչ է արել Ադրբեջանը․ վերակենդանացրել է 3 տասնամյակների պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։ Երեկ Ադրբեջանը կեղծ պնդում էր անում, 20-րդ դարասկզբի ազգային գաղափարախոսությունը որպես ռասսայական ներկայացրեց, դա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի իրողությունների հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Ադրբեջանը նաեւ անհավանական պնդումներ է ներկայացրել, իբրեւ բնապահպանական վնասի մասին, որոնք որեւէ կապ չունեն ռասսայական խտրականության հետ։ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ փորձ է անում համոզել դատարանին, որ ականների վերաբերյալ իր պնդումները տեղավորվում են այս կոնվենցիայի շրջանակի մեջ»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից․ «Այնուամենայնիվ Ադրբեջանը նույն ռազմավարությամբ փորձում է դիմացինին մեղադրել եւ հայելային արտացոլմամբ նույն պնդումները ներկայացնել։ Անկասկած Ադրբեջանը գիտի Հայաստանի դեմ ներկայացրած իր հայցի իրավազորության խնդիրների մասին, հիմա հուսահատ փորձ է անում դատարանին համոզել, թե իբրեւ Հայաստանի պնդումն էլ իրավազորության խոչընդոտների պիտի հանդիպի։ Ադրբեջանի պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացինի առարկությունները։ Սա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է, քանի որ այլ տարբերակներ չկան»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե ինքն այդ շրջանում առաջընթաց էր արձանագրում բանակցություններում, Կիրակոսյանը ասաց․ «Այդ ժամանակ ռազմավարի պուրակ էր բացում եւ ծաղրում էթնիկ հայերին ռասիստական մենեկեններով։ Այսպիսի համատեքստում բանակցությունների մեկ տարին անգամ չափազանց երկար էր։ Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ բարեխղճորեն եւ ծավալում քննարկումներ, որոնք ավելի քան ապարդյուն էին։ Հայաստանը բավարարել է 22-րդ հոդվածի պահանջի տառն ու ոգին, եւ Ադրբեջանի առաջին առարկությունն այս առումով ենթակա բացարձակ մերժման»։

Կիրակոսյանը շեշտեց, որ հիմնազուրկ է նաեւ Ադրբեջանի երկրորդ առարկությունը․ «Կարողանալով ագամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունն իբրեւ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից Ադրբեջանը փորձում է դատարանին համոզել, որ Հայաստանի որոշ պնդումներ, պահանջներ, որոնք վերաբերում են բռնությանը, կալանավորումներին եւ հարկադիր անհետացումներին, որեւէ ընդհանրություն չունեն սույն կոնվենցիայի հետ, եւ Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում։ Առաջինը՝ դատարանին ասում է, թե Հայաստանը պարզապես բավարար ճշգրտությամբ չունի ռասսայական բնույթի ապացույցներ, Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում եւ անհետացում բավականաչափ ռասիստական է եղել,  եւ դա անելու համար բավարար չէ, որ իբրեւ Հայաստանը պետք է ցույց տա ատելության խոսքի միջավայր, կամ ամենածայրահեղ վայրագությունները կամ բռնարարների ռասիստական խոսքերը բավարար չեն, Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ապացուցի, թե կա մի այլ բան, որը դրանից ավելին է։

Մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձում է դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն։ Ադրբեջանի փոխաբերությունն օգտագործելով՝ պատերազմը միայն այսբերգի գագաթն էր, իսկ դա ռասիստական քաղաքականության եւ գործելակերպի տասնամյակների այսբերգն էր։ Զինված հակամարտության առկայությունը չի բացառում սույն կոնվենցիայի գործողությունը։ Պատմությունն է մեզ ցույց տվել, որ ամենածայրահեղ ռասսայական խտրականության դրսեւորումները, այդ թվում՝ հալածանքը, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը ավելի շատ տեղի են ունենում հենց զինված հակամարտության համատեքստում»։

  • Կիսվել: