ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար. Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել` Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» որակելով «ուղղակի լավ հեքիաթ»` նախատեսված ադրբեջանական հանրության համար։

«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։

Դեռ ավելին, հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ:

  • Կիսվել: