հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկականմ կողմի հայտարարություններին՝ կապված չորս գյուղերի հետ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկականմ կողմի հայտարարություններին՝ կապված չորս գյուղերի հետ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ կապված Տավուշի գյուղերի հետ:

՛՛Հայաստանը համաձայնել է ՛՛վերադարձնել ադրբեջանական՛՛ չորս գյուղերը, որոնք ՛՛օկուպացված են՛՛ եղել 1990-ականների սկզբից՛՛ (չակերտները-խմբ.),-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի այն հարցին, թե սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու:

Պատասխանում նշվում է․ ՛՛Դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների՛՛:

Իսկ հարցին, թե ինչ է ստանում Հայաստանը՝ Ադրբեջանին տալով 4 գյուղեր, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է. ՛՛Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և  հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով  և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները՛՛:

  • Կիսվել: