3 տարում 3 տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից. «Հանրապետության» անդամ
Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից և բարոյականությունից: Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը:
«Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստը նրան շատ է սազում»,-ասաց նա:
Սահակյանը նշեց նաև, որ ժամանակն է, որ ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է. «ժամանակն է, որ Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր «Կամազ»-ների մոտ»: